115 մլն դոլար պահանջով հայց՝ Ադրբեջանին անօդաչու սարքեր վաճառած իսրայելական ընկերության դեմ

Թել Ավիվի դատարանում այսօր դատական հայց է ներկայացվել․․․
drone

yerkir.am— Թել Ավիվի դատարանում այսօր դատական հայց է ներկայացվել անօդաչու սարքեր արտադրող Aeronautics Defense Systems ընկերության դեմ:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Իսրայելի ոստիկանությունը հետաքննություն էր սկսել անօդաչու թռչող սարքեր արտադրող իսրայելական ընկերության դեմ, որը Ադրբեջանի պահանջով փորձել է ռմբակոծել հայկական դիրքերն իր սարքավորումներից մեկի ցուցադրության ժամանակ:

Ինչպես տեղեկացնում է calcalistech.com-ը՝ Իսրայելի Քնեսեթի անդամ Թամար Զանդբերգը հայտարարել է, որ հայցը ներկայացրել են նույն ընկերության ներդրողները` 115 մլն դոլար պահանջելով:

Պատգամավորը քննադատել է Իսրայելի իշխանությունների` զենքի և ռազմական տեխնոլոգիաների արտահանման քաղաքականությունը: Նա նաև դիմել է Իսրայելի ՊՆ ղեկավար Ավիգդոր Լիբերմանին` Ադրբեջանին անօդաչու սարքեր վաճառելու` Aeronautics-ի լիցենզիան դադարեցնելու պահանջով:

Սակայն, քանի որ Իսրայելի ՊՆ պաշտոնական կայքում նշված է, որ Aeronautics-ի արտադրության մի մասն իսրայելական մեկ այլ` AZAD Systems ընկերության գործարանում է կատարվում, հետևաբար` Ադրբեջանը դեռ կարող է ձեռք բերել իսրայելական անօդաչու սարքեր:

*

*