Բաքուն կոչ է անում Երևանին

Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությունը
adrbejan-agn-baku-hrajarvel-banakcel-lxh-hayastan

Այսօր Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել 1994թ. մայիսի 12-ի հրադադարի 25-ամյակի առթիվ, որում կոչ է արել Հայաստանին կառուցողական մոտեցում ցուցաբերել բանակցություններում՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում հնարավորինս շուտ լուծման հասնելու համար: Պաշտոնական հայտարարության մեջ պահպանվել է Ադրբեջանին բնորոշ հռետորաբանությունը: Բաքուն հորդորել է Երեւանին կատարել իր միջազգային պարտավորությունները: Հայտարարությունում նաեւ նշված է. «Հայաստանի հետ նորմալ բարիդրացիական հարաբերությունների եւ տարածաշրջանում կայուն խաղաղություն, անվտանգություն եւ զարգացում ապահովելու հիմքը պետք է լինի Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնումը միջազգայնորեն ճանաչված սահմաններում, տեղահանվածների վերադարձն իրենց տներ, ադրբեջանական եւ հայկական համայնքների խաղաղ գոյակցության խրախուսումը Լեռնային Ղարաբաղում»:

Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարությունում նաեւ ասվում է, որ հրադադարի ռեժիմը լուծում չէ, այն միայն պայմաններ է ստեղծում, որ հակամարտության կարգավորմանն ուղղված համապատասխան հրատապ միջոցներ ձեռնարկվեն:

 

*

*