Իմաստությունը ժառանգությամբ չի փոխանցվում. ՀՀ ԱԳՆ խոսնակի արձագանքն Ալիևի հայտարարություններին

«Նա կրկին մոլորության մեջ է դրել սեփական ժողովրդին...»
Zohrab-Mnatsakanyan

Բաքվում ադրբեջանական զինուժի շքերթի ժամանակ նախագահ Իլհամ Ալիևը կրկին բարձրագոչ հայտարարություններ է արել ու ռազմական հռետորաբանություն է կիրառել:

Մասնավորապես, Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ Հայաստանի հետ պատերազմն ավարտված չէ, «ավարտվել է միայն դրա առաջին փուլը»:

Նա կրկին մոլորության մեջ է դրել սեփական ժողովրդին՝ համոզելով, թե Նախիջևանում 2018 թվականի հունիսին գործողությունների արդյունքում ադրբեջանական կողմն առաջընթաց ունի:

Ալիևի՝ իրականությունը չարտահայտող հայտարարություններին արձագանքել է ՀՀ արտաքին գործերի  նախարարության խոսնակ Տիգրան Բալայանը: «Անագե զորքերի գերագույն գլխավոր հրամանատարը ամենաժամանակակից զենքերի միջոցով գրոհում է բոլոր հնարավոր բարձունքները, այդ թվում և փոստերը, հեռագիրը և այլն:

Ադրբեջանի ժողովուրդը ցավով հաստատում է՝ իմաստությունը ժառանգությամբ չի փոխանցվում»,- նշել է ԱԳ խոսնակը:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 26-ին ուղիղ եթերի ժամանակ հերքել է խոսակցություններն այն մասին, թե ադրբեջանական կողմը Նախիջևանի հետ սահմանին՝ Արենի գյուղի ուղղությամբ, կարևոր բարձունք է գրավել: ՀՀ վարչապետն ընդգծել է, որ այդպիսի բան տեղի չի ունեցել, որովհետև այն տարածքները, որոնք հիմա տիրապետում է Ադրբեջանը, միշտ էլ եղել են Ադրբեջանի հսկողության տակ:

Անդրադառնալով շրջանառվող խոսակցություններին այն մասին, թե Ադրբեջանը վերաբնակեցրել է Նախիջևանի հատվածում գտնվող Գյուննութ գյուղը՝ վարչապետը նշել է, որ այդ գյուղի տարածքը ինչպես եղել, այնպես էլ շարունակում է լինել մեր զինված ուժերի տեսադաշտում և հսկողության ներքո:

 

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները