Ադրբեջանի ղեկավարությունը երբեք չի հայտարարել, թե գագաթաժողովների ժամանակ համաձայնություններ ձեռք չեն բերվել. Ա. Աշոտյանը՝ Ն. Փաշինյանին

«Շատ տարօրինակ և վտանգավոր հայտարարություն է անում Նիկոլ Փաշինյանը...»
armen-ashotyan

Շատ տարօրինակ և վտանգավոր հայտարարություն է անում Նիկոլ Փաշինյանը: Այս երկու տարվա ընթացքում Ադրբեջանի ղեկավարությունն երբեք նման բան իր շուրթերով չի հայտարարել:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի կողմից արված այն հայտարարությանը, թե ադրբեջանական կողմը պնդել է, որ Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում գագաթաժողովների ժամանակ համաձայնություններ ձեռք չեն բերվել:

«Ողբալի է, երբ երկրիդ վարչապետը կամ չի տիրապետում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի կարևորագույն նրբություններին, կամ իր վրա է վերցնում Ադրբեջանին այդ պարտավորություններից հրապարակավ ազատելու ֆունկցիան:

Խնդրից քիչ թե շատ տեղյակ մարդիկ իրականում գիտեն, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո տեղի ունեցած 3 գագաթաժողովների (Վիեննա, Սանկտ Պետերբուրգ, Ժնև) արդյունքում կողմերը, այդ թվում՝ Ադրբեջանը, ձեռք են բերել համաձայնություններ և կայացրել են որոշումներ:

Փաստորեն, Արցախի շուրջ Նիկոլ Փաշինյանի ձեռքերով օղակ է սեղմվում:

Խոսքերս հաստատող հղումները ներկայացնում եմ ստորև:

https://www.osce.org/mg/240316

https://www.osce.org/mg/248616

https://www.osce.org/minsk-group/361286

http://www.president.am/…/President-Serzh-Sargsyan-meeting…/
»,- գրառման մեջ հայտնում է Աշոտյանը:

*

*