Ադրբեջանը հետախուզում է հայտարարել Դեն Բիլզերյանի նկատմամբ՝ Արցախ այցելելու համար

Հարուցվել է քրեական գործ
den-bilzeryan

Ադրբեջանը հետախուզում է հայտարարել ամերիկահայ միլիոնատեր, սոցցանցերում միլիոնավոր հետևորդներ ունեցող Դեն Բիլզերյանի նկատմամբ՝  Արցախ այցելելու համար:

«Գլխավոր դատախազությունում տեղեկություններ են ստացվել, որ Բիլզերյանն այցելել է Ադրբեջանի գրավյալ տարածքներ և ցուցադրաբար կրակ բացել տարբեր զինատեսակներից», տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Հարուցվել է քրեական գործ։ Դատարանի որոշմամբ Բիլզերյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը, հայտարարվել է հետախուզում:

Հիշեցնենք, որ Դեն Բիլզերյանն օրեր առաջ այցելել էր Երեւան, ապա՝ Արցախ։

*

*