«Նախիջևանի ուղղությամբ ակտիվությունը Ադրբեջանի հերթական խորամանկ քայլն է». Լարիսա Ալավերդյան

Ադրբեջանը հերթական խառնակչությունն է անում...
larisa-alaverdyan

«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանի կարծիքով՝ Ադրբեջանը հիմա փորձում է Հայաստանին դիտավորյալ ներքաշել Նախիջևանի ուղղությամբ գործողություններում և հետո միջազգային հանրությանն իրավիճակը ներկայացնել իր տեսանկյունից: Այս մասին Լարիսա Ալավերդյանն ասել է այսօր՝  լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ:

«Հակառակորդն ակտիվացել է այդ ուղղությամբ՝շատ լավ իմանալով, որ Հայաստանը պետք է արձագանքի դրան: Եվ Ադրբեջանը, դա միացնելով Արցախյան հարցին, կներկայացնի, թե իբր Հայաստանը ոչ միայն Արցախի կողմից հավակնություններ ունի «Ադրբեջանի տարածքների» նկատմամբ, այլ նաև Նախիջևանի»,-ասաց Ալավերդյանն ու հավելեց՝ նման խոսակցություններ արդեն պտտվում են Ադրբեջանում:

Նա նշեց, որ Արցախի վերաբերյալ ՀՀ վարչապետի կտրուկ հայտարարությունից հետո Ադրբեջանն ակտիվություն ցուցաբերեց Նախիջևանի ուղղությամբ: Այդ կերպ փորձում է Հայաստանին ուղղակիորեն ներքաշել Ադրբեջան-Հայաստան բախման մեջ: Ալավերդյանի գնահատմամբ՝ Ադրբեջանը հերթական խառնակչությունն է անում:

*

*