Սահմանադրական կարգը Հայաստանում տապալվել է առնվազն մեկ տարի առաջ. «Ադեկվադ»-ը ԵՄ գրասենյակի դիմաց բողոքի ակցիա է սկսել

Այն ամենը, ինչ տեղի է ունենում Հայաստանում առնվազն վերջին մեկ տարվա ընթացքում, մեծ մասամբ հովանավորվել է հենց այս կառույցի կողմից»
adekvad2

Եվրոպական միության գրասենյակի առաջ «Ադեկվադ» խմբի անդամները պաստառներ են փակցրել:

Խմբի անդամ Արթուր Դանիելյանի խոսքով`«Այն ամենը, ինչ տեղի է ունենում Հայաստանում առնվազն վերջին մեկ տարվա ընթացքում, մեծ մասամբ հովանավորվել է հենց այս կառույցի կողմից, ընդ որում՝ ոչ միայն ֆինանսապես, այլ նաև՝ բարոյապես, քաղաքականապես, կադրային առումով։ Հայաստանում սահմանադրական կարգի տապալման պրոցեսը ակնհայտորեն Եվրամիության օրակարգի մեջ էր»,-նշեց նա`հավելելով, «Մենք դեռ մեկ տարի առաջ էինք ասում, որ այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, սահմանադրական կարգի տապալում է, և երեկվա վարչապետի կոչից հետո շատ քաղաքացիներ սկսել են ասել, որ նա սահմանադրական կարգի տապալման կոչ է անում: Իրերն իրենց անունով պետք է կոչել, սահմանադրական կարգը Հայաստանում տապալվել է առնվազն մեկ տարի առաջ, երբ իշխանության զավթման պրոցեսը սկսեց», — եզրափակեց Դանիելյանը:

*

*