Աբովյանի քաղաքապետը վերընտրվել է

Վահագն Գևորգյանն առաջ է անցել ՔՊ-ի թեկնածուից
vahagn-grigoryan

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է հունիսի 9-ին հանրապետության մի շարք համայնքներում կայացած ընտրությունների նախնական արդյունքները:

Աբովյանի քաղաքապետի ընտրություններում հաղթել է գործող քաղաքապետ  Վահագն Գևորգյանը՝ ստանալով 8 453 քվե:

Նրա հիմնական մրցակից, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ Գրիգոր Գուլյանը զիջել է 395 քվեով՝ ստանալով 8 058 ձայն, Սասուն Գրիգորյանը՝ 731, Արթուր Ղազարյանը՝ 139, Մանուկ Մկրտչյանը՝ 435 քվե։

Գործող քաղաքապետը ֆեյսբուքյան իր էջում արդեն շնորհակալություն է հայտնել իր աջակիցներին․

«Սիրելի աբովյանցիներ, սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ։ Շնորհակալ եմ ընկերներիս, մեր թիմից, մեր ընտանիքներից»։

*

*