Առաջնագծում լարվածությունը որոշ չափով ավելացել է. Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար

«Ադրբեջանը շարունակում է շարժ կատարել առաջնագծում»
sahman-lxh-arajnagic

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն անդրադարձել է ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում առկա իրավիճակին։ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում նա նշել է, որ նախորդ շաբաթ ՀՀ վարչապետի գլխավորությամբ Հայաստանից պատվիրակություն էր մեկնել Արցախ:  Նպատակներից մեկն առաջնագծում իրավիճակին ծանոթանալն էր:

«Կարելի է ասել մնացյալ ժամանակների հետ համեմատ իրավիճակը շատ բաներով չի տարբերվում: Ադրբեջանը շարունակում է շարժ կատարել առաջնագծում, որին ամբողջովին հետևում է Արցախի պաշտպանության բանակը՝ թույլ չտալու այնպիսի գործողություններ, որոնք կարող են սրել իրավիճակը:  Ընդհանուր առմամբ, կարող եմ ասել, որ լարվածությունը որոշ չափով ավելացել է, անհանգստություն ունենք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ ասաց Արմեն Գրիգորյանը:

Նա ընդգծեց, որ պաշտպանության բանակը վերահսկում է իրավիճակը և հստակորեն կատարում իր առջև դրված խնդիրները:

 

*

*