Ղազախստանի դեսպանն այցելել է ԱԱԾ

Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն հայտնեցին խորացնել համագործակցությունը իրավապահ մարմինների միջև
aats-azgayin-anvtangutyan-tsarayutyun33 (1)

ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն ընդունեց ՀՀ-ում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևին:

Ողջունելով դեսպանին` տնօրենը ներկայացրեց համակարգի հիմնական և նպատակային գործառույթները, անդրադարձավ երկու երկրների միջև արդեն ձևավորված փոխշահավետ աշխատանքներին ու հաստատված գործնական ամուր կապերին:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, դեսպան Ուրազաևը վստահություն հայտնեց, որ երկու երկրների միջև արդեն առկա հարաբերություններն առաջիկայում միայն կնպաստեն արդյունավետ և կազմակերպված աշխատանքներին:

Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն հայտնեցին խորացնել համագործակցությունը իրավապահ մարմինների միջև և գտնել համատեղ աշխատանքների եզրեր`հնարավոր բոլոր ուղղություններով:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները