Հայաստանի վարչապետի պաշտոնը 2018թ. կզբաղեցնի նա, ում կընտրեն ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն

«Ցանկությունները քաղաքական կատեգորիա չեն»։
sharmazanov

Հայաստանի վարչապետի պաշտոնը 2018թ. կզբաղեցնի նա, ում կընտրի խորհրդարանական մեծամասնությունը` ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: «Սահմանադրության փոփոխությամբ Հայաստանն արդեն խորհրդարանական երկիր է, իսկ այս համակարգում վարչապետին ընտրում է պառլամենտի մեծամասնությունը: Անկախ վարչապետի անձից՝ դա այդպես է: Սա ոչ թե իմ կամ որևէ մեկի ցանկությունն է, այլ Սահմանադրության պահանջն է»,- նշեց  նա:

Հարցին, թե ո՞ւմ կցանկանար վարչապետի պաշտոնում տեսնել,  Շարմազանովը պատասխանեց. «Ցանկությունները քաղաքական կատեգորիա չեն, նախկինում ևս ասել եմ, հիմա էլ կրկնում եմ, որ օրը կգա՝ բարին հետը: Հիմա մեր օրակարգում 2018 թվականի կառավարության փոփոխության հարց չկա»:

*

*