Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Դունյա Միյատովիչի հետ

Մնացականյանը զրուցակցին ներկայացրեց ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի մոտեցումները:
zohrab-mnacakanyan-dunya-myatovich

Աշխատանքային այցով Ստրասբուրգում գտնվող արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը նոյեմբերի 20-ին հանդիպեց Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի հետ:

Զրուցակիցներն անդրադարձան Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարի՝ սեպտեմբերին Երևան կատարած այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին ու արդյունքներին։

Ներկայացնելով Հայաստանում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունները՝ ԱԳ նախարարի պաշտոնակատարն ընդգծեց, որ միջազգային չափանիշներին համապատասխան արդար և ազատ ընտրությունների կազմակերպումն ու անցկացումը Հայաստանի իշխանությունների համար հանդիսանում է կարևոր գերակայություն:

Զոհրաբ Մնացականյանը զրուցակցին ներկայացրեց նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի մոտեցումները: ԱԳ նախարարի պաշտոնակատարն ընդգծեց, որ ղարաբաղյան հակամարտությունն առաջին հերթին վերաբերում է մարդկանց, որոնց իրավունքներն ու անվտանգությունը կարևոր առաջնահերթություններ են:

*

*