Սերգեյ Լավրովը պաշտոնական այցով կժամանի Հայաստան

ՌԴ ԱԳ նախարարը Հայաստանում կհանդիպի Դիվանագիտական դպրոցի սաների և տարբեր բուհերի ուսանողների հետ
sergey-lavrov

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նոյեմբերի 10-ից 11-ը պաշտոնական այցով կժամանի Հայաստան:

Այցի շրջանակներում նախատեսվում են ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումները Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ, ինչպես նաև այց Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝ Ծիծեռնակաբերդ:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարները կմասնակցեն նաև Հայրենական Մեծ պատերազմի 75-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացմանը: Հայաստանի Դիվանագիտական դպրոցի նախաձեռնությամբ Սերգեյ Լավրովը զրույց-քննարկում կունենա նաև Դիվանագիտական դպրոցի սաների և Հայաստանի տարբեր բուհերի ուսանողների հետ հանդիպմանը:

*

*