Պատգամավորի հասցեին սպառնալիքներ հնչեցնելու մասին տեղեկությունները դատախազությունից ուղարկվել են ոստիկանություն

ԲՀԿ պատգամավոր Վարդան Ղուկասյանն ասել է, որ ասֆալտին պառկելուց չի վախենում
asfaltin-prel,

Որպես օրենքի նախագծի հարակից զեկուցող հանդես գալու հետ կապված ԱԺ պատգամավոր Նազենի Բաղդասարյանի նկատմամբ սպառնալիքներ հնչեցվելու մասին տեղեկություններ պարունակող ԶԼՄ հրապարակումները Գլխավոր դատախազությունից ուղարկվել են ոստիկանություն՝ դրանցում ներկայացված հանգամանքների կապակցությամբ ստուգողական գործողություններ կատարելու հանձնարարությամբ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

«Խոսքը վերաբերում է այն հրապարակումներին, որտեղ նման սպառնալիքների մասին հայտարարություններ են եղել պատգամավորի կողմից»,- նշել է նա՝ հավանաբար նկատի ունենալով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանին:

Նշենք, որ երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ խոսել էր քրեական ենթամշակույթը կրող անձնանց ու խմբավորումների մասին օրենքի նախագծի շուրջ քննադատություններից ու հայտարարել էր. «Եթե կան մարդիկ, այդ թվում՝ քաղաքական գործիչներ եւ պատգամավորներ, որոնք մտածում են, թե այս հարցում զիջումներ են լինելու, եւ այս օրենագծի հետ կապված կարող են միջնորդավորված ձեւով պատգամավորի սպառնալ, ասենք՝ օրինագծի հարակից զեկուցողներին, ուղիղ ասում եմ՝ կպառկեցնենք ասֆալտին: Հանկարծ մտքներովդ չանցնի»:

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Վարդան Ղուկասյանն արձագանքել է Նիկոլ Փաշինյանին՝ ասելով, թե ասֆալտին պառկելուց չի վախենում:

*

*