«Ես Փաշինյանից ավելի անկախ և ինքնաբավ մարդու չեմ հանդիպել». Լեւոն Տեր- Պետրոսյան

Առաջին նախագահը հերքել է իր եւ Փաշինյանի հաճախակի շփումը։
levon-ter-petrosyan-nikol-pashinyan33 (1)

Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ծավալուն հոդված է հրապարակել ilur.am կայքում՝ անդրադառնալով իր և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարաբերություններին ու այս համատեքստում վերջին շրջանում տարբեր շրջանակների կողմից հնչեցվող պնդումներին:

«Ի՞նչ պատճառով է, արդ, որ խախտելով իմ սովորությունը, այս անգամ որոշել եմ դրանց անդրադառնալ անձամբ։ Հավաստիացնում եմ՝ ո′չ ամենեւին ինքնապաշտպանության, այլ բացառապես Նիկոլ Փաշինյանին շինծու մեղադրանքների թիրախ չդարձնելու նկատառումով»,-  նշել է Տեր-Պետրոսյանը:

Անդրադառնալով պնդումներին, թե ՀՀ վարչապետն իր «քաղաքական հոգեզավակն է», իսկ նա՝ Փաշինյանի «կնքահայրը»՝ ՀՀ առաջին նախագահը դա կատարյալ անհեթեթություն է անվանել: Մեջբերելով որոշ հատվածների կողմից առաջ տարվող միտքն այն մասին, թե իբր «Փաշինյանն ամեն երեկո զանգահարում է իրեն և խորհուրդներ հարցնում»՝ Լևոն Տեր-Պետրոսյանն ընդգծել է. «Նախ հիշեցնեմ, որ 2012թ. հետո ես Փաշինյանին հանդիպել եմ ընդամենը մեկ անգամ, 2018 թվականի հուլիսի 16-ին, ինչի մասին ՀՀ կառավարության մամլո ծառայությունը հանդես է եկել պաշտոնական հաղորդագրությամբ։ Դրանից հետո վարչապետի հետ ես որևէ հեռախոսազրույց կամ միջնորդների միջոցով որեւէ շփում չեմ ունեցել… եթե ոմանց կարծիքով Փաշինյանին հնարավոր է ուղղորդել խորհուրդներով կամ նրան ինչ-որ բան թելադրել, նրանք կամ չարաչար սխալվում են, կամ ընդհանրապես այդ մարդուն չեն ճանաչում, կամ էլ նրա մասին դատում են սեփական հակումներով։ Ես Փաշինյանից ավելի անկախ և ինքնաբավ մարդու չեմ հանդիպել»:

Ամբողջությամբ՝ այստեղ։

*

*