Նիկոլ Փաշինյանը և Գագիկ Ծառուկյանը արտահերթ ընտրությունների վերաբերյալ հուշագիր են ստորագրել

Քննարկվել են խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացմանն առնչվող հարցեր։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին։

Ինչպես իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նա եւ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հուշագիր են ստորագրել՝ 2018թ. դեկտեմբերին ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ։

«Քիչ առաջ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ ստորագրեցինք հուշագիր՝ 2018թ. դեկտեմբերին ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ»,– գրել է վարչապետը։

43429884_2156101741080323_8995620005731106816_n

*

*