Ադրբեջանը բողոքի նոտա է հղել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին

ՄԱԿ-ում, որպես պաշտոնական փաստաթուղթ, տարածվել է Արցախի Հանրապետության զեկույցը
arcax,-mak

Բաքվին զայրացրել է այն փաստը, որ ՄԱԿ-ում, որպես պաշտոնական փաստաթուղթ, տարածվել է Արցախի Հանրապետության Կամավոր ազգային զեկույցը՝ ՄԱԿ-ի «Կայուն զարգացման 2030 օրակարգում» ներառված կայուն զարգացման նպատակների իրականացման վերաբերյալ: Ադրբեջանն անգամ բողոքի նոտա է հղել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին:

Հիշեցնենք, որ զեկույցը համապարփակ փաստաթուղթ է՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հիման վրա ժողովրդավարական պետություն կառուցելու եւ տնտեսական, սոցիալական ու մշակութային զարգացում ապահովելու նպատակով Արցախի իշխանությունների վարած քաղաքականության վերաբերյալ:

*

*