ԱՄՆ 89 կոնգրեսականներ դեմ են արտահայտվել Արցախին տրամադրվող օգնության կրճատմանը

Նրանք միացել են Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի նախաձեռնությանը
amn-congress,,

Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի 89 կոնգրեսականներ 24 նահանգներից միացել են Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի նախաձեռնությանը` դեմ արտահայտվելով ԱՄՆ-ի կողմից Արցախին տրամադրվող օգնության կրճատմանը:

Խոսքը Լեռնային Ղարաբաղում մարդասիրական ականազերծման ծրագրի ֆինանսավորման դադարեցման վերաբերյալ որոշման մասին է: Նախագահ Դոնալդ Թրամփին ուղղված նամակը նախաձեռնել են դեմոկրատ կոնգրեսականներ Ջորջ Քոքսը եւ Բրեդ Շերմանը:

Նամակում նրանք նշել են, որ եթե USAID-ը դադարեցնի աջակցությունը մարդասիրական ականազերծմանը, ապա Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը դեմառդեմ կմնա մահվան կամ չպայթած ականներից խեղումներ ստանալու սպառնալիքի հետ, եւ նրանք սեփական հնարավորություններ չեն ունենա այդ մշտական վախը վերացնելու համար:

Հիշեցնենք, որ HALO Trust-ը արդեն մոտ 20 տարի Արցախում զբաղվում է հումանիտար ականազերծմամբ:

*

*