Հրայր Թովմասյանը դատավո՞ր է, թե՞ ոչ. իշխող խմբակցությունից հարցին հստակ չեն պատասխանում

Էդմոն Մարուքյանի խոսքով՝ դատական իշխանության նկատմամբ ճնշում չգործադրելը պարտադիր պայման են համարում
qp-hrayr-tovmasyan3

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը դեռ չի հստակեցնում, թե կոնկրետ ինչ հիմքերով են պատրաստվում դիմել Սահմանադրական դատարան՝ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու նպատակով: Խորհրդանական ճեպազրույցների ժամանակ իշխող խմբակցության պատգամավորները վստահեցրել են, որ ամեն ինչ անում են ու անելու են օրենքի շրջանակում:

Սահմանադրական դատարանի մասին օրենքի համաձայն՝ խորհրդարանը կարող է դիմել սահմանադրական դատարանի` դատավորի լիազորությունները դադարեցնելու համար, իսկ ամիսներ առաջ դատավոր Վահե Գրիգորյանը հայտարարում էր, որ Հրայր Թովմասյանը չի կարող դատավոր համարվել:

Այդ դեպքում՝ Հրայր Թովմասյանն ի վերջո դատավո՞ր է, թե ո՞չ, մեր թղթակցի հարցին խմբակցությունից Սուրեն Գրիգորյանը հստակ չի պատասխանել եւ խորհուրդ է տվել սպասել նախագծին, որում բոլոր հարցերի պատասխանները հստակեցված կլինեն: «Լուսավոր Հայաստանի» ղեկավար Էդմոն Մարուքյանն էլ շեշտել է՝ խմբակցությունը նման գործընթաց սկսել կարող է, բայց սահմանադրությունից չշեղվելն ու դատական իշխանության նկատմամբ ճնշում չգործադրելը պարտադիր պայման են համարում:

Պատրաստեց՝

Հայկ Սահակյանը

*

*