ԱԺ-ում թեժ քննարումը շարունակվել է՝ ո՞վ է գողանում եւ ո՞վ ու ինչո՞ւ պիտի տա 1000 դրամ

Ելույթ է ունեցել Բազմասեր Առաքելյանը. հինգ տարվա մեջ՝ առաջին անգամ: Երկրորդ անգամ ամբիոնին է մոտեցել Սեյրան Սարոյանը:

Ազգային ժողովում այսօր շարունակվել է 1000 դրամ պարտադիր պահումներով զինծառայողների աջակցության հիմնադրամ ստեղծելու մասին նախագծի քննարկումը։ Ելույթ է ունեցել Բազմասեր Առաքելյանը. հինգ տարվա մեջ՝ առաջին անգամ: Երկրորդ անգամ ամբիոնին է մոտեցել Սեյրան Սարոյանը: Սարոյանի՝ 2 տարի առաջվա ելույթին, նրա իսկ ոճով պատասխանել է Արամ Մանուկյանը: Մի խոսքով՝ Ազգային ժողովում այսօր թեժ է եղել:

Քննարկումն առիթ է եղել, որ խոսվի երկրում առկա կոռուպցիայի, պետության միջոցները թալանելու, բանակի խնդիրների ու ապրիլյան պատերազմի մասին: Բոլոր ելույթ ունեցողները միակարծիք են. զինվորին ու նրա ընտանիքին պետք է զորավիգ լինել, հատուցել, տարբեր են եղել մոտեցումները հատուցման եղանակների հարցում: Խորհրդարանում հնչած ելույթներից ուշագրավ հատվածներ՝ առանց մեկնաբանության:

Դիտե´ք տեսանյութը

*

*