Ռուստամյանը տարակուսած է. «ՀԱԿ-ը դարձել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպա՞նը»

Նա անդրադարձել է ՀԱԿ-ի հայտարարություններին, թե ՀՅԴ - ՀՀԿ համագորածակցության նպատակը Ռոբերտ Քոչարյանի վերադարձն ակտիվ քաղաքականություն կանխելն է:
rustamyan
«Եթե Ռոբերտ Քոչարյանը վերադառնա ակտիվ քաղաքականություն, ՀՅԴ-ն միայն կողջունի նրա այս քայլը»,- խորհրդարանական ճեպազրույցներում ասել է Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
Նա անդրադարձել է ՀԱԿ-ից հնչած այն հայտարարություններին, թե ՀՅԴ — ՀՀԿ համագորածակցության նպատակը Ռոբերտ Քոչարյանի վերադարձն ակտիվ քաղաքականություն կանխելն է:
«Ինչ անուն ասես՝ այս տարիների ընթացքում Ռոբերտ Քոչարյանին չեն կպցրել, համարել են ազգի թիվ 1 թշնամի, հիմա դարձան նրա պաշտպա՞նը»,- զարմացել է Ռուստամյանը:
Լրագրողների պարզաբանմանը, թե ՀԱԿ-ը ոչ թե պաշտպանում է Քոչարյանին, այլ ընդամենը կարծում է, որ նրա վերադարձի ճանապարհն է փակվում, ՀՅԴ խմբակցության ղեկավարն ասել է.
«Բայց իրանց ի՞նչ ցավն է: Իրենք ուզում են որ նա անպայման գա՞, հա՞: Դա՞ են ուզում, երբվանի՞ց, չենք իմացել: Եթե մենք մեր 25 տարի պաշտպանած գաղափարներից չենք հրաժարվում, նշանակում է, ինչ-որ մեկի գործունեության դա՞շտն ենք փակում»:
Ռուստամյանն ասել է, որ ՀՅԴ-ն նույն գաղափարները պաշտպանել է նաև Քոչարյանի հետ համագործակցության տարիներին, որոնք, նրա բնորոշմամբ, «երկրի համար եղել են վերելքի տարիներ»:

*

*