Շիրակի և Արագածոտնի մարզպետներն ազատվեցին պաշտոնից

Մարզպետների ազատման որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության նիստում:
marzpet

Ֆելիքս Ցոլակյանն ու Սարգիս Սահակյանը փետրվարի 25-ին ազատվեցին Շիրակի և Արագածոտնի մարզպետների պաշտոնից՝ իրենց դիմումի համաձայն:

Մարզպետների ազատման որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության նիստում: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն հայտնեց մարզպետներին՝ համատեղ աշխատանքի համար:

ՀՀԿ-ՀՅԴ քաղաքական համագործակցության շրջանակում նշված մարզերի մարզպատների պորտֆելները տրամադրվելու են ՀՅ Դաշնակցությանը:

*

*