ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության համաձայնագիրը ստորագրվեց

Ներկայացնում ենք փաստաթուղթն ամբողջությամբ։

Հայ հեղափոխական դաշնակցության եւ Հանրապետական կուսակցությունների միջեւ քաղաքական համագործակցության համաձայնագիրն այլեւս իրողություն է։ Քիչ առաջ նախագահի նստավայրում այն ստորագրեցին ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը եւ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը։

Ներկայացնում ենք փաստաթուղթն ամբողջությամբ։

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

  1. Ընդհանուր դրույթներ

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը և Հայ Յեղափոխական Դաշնակցությունը՝

— ելնելով Հայաստանի Հանրապետության ներքին և արտաքին մարտահրավերները երկու կուսակցությունների ներուժի մեկտեղմամբ հաղթահարելու հրամայականից,

— նպատակ ունենալով ամրապնդել Հայաստանի Հանրապետության և Արցախիանվտանգությունն ու ժողովրդավարական կայունությունն` ապահովել երկրի արագընթացզարգացումը, բարելավել հասարակությունում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտը,

— հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխություններիընձեռած հնարավորություններն ու հանրային կյանքի սահմանադրականացման հանձնառությունները,

— առաջնորդվելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկականհռչակագրում ամրագրված մոտեցումներով,

— հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2016 թվականի փետրվարի12-ի ելույթում արծարծված մոտեցումները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետական կուսակցության և Հայ Յեղափոխական Դաշնակցության՝ Հայաստանի քաղաքական օրակարգի առաջնահերթությունների ընդհանրությունը,

— համատեղ ստանձնելով Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրերի իրականացման պատասխանատվությունը`

կնքում են քաղաքական համագործակցության սույն համաձայնագիրը՝ հանուն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետության:

  1. Քաղաքական համագործակցության ռազմավարական ուղղությունները
  2. Իրականացնել 2015 թվականիդեկտեմբերի 6-իհանրաքվեովփոփոխվածՀՀՍահմանադրությունիցբխողհրատապքայլերը.

1.1.   Հասարակական-քաղաքական բնագավառում.

1.1.1.     Շարունակել բարեփոխել մարդու իրավունքներն ու ազատություններըերաշխա­վորող համակարգը՝ ապահովելով մարդու արժանապատվու­թյան անխախտելիու­թյունն ու իրավունքի գերակայության սկզբունքի լիարժեքիրացումը:

1.1.2.     Ընտրական նոր օրենսգրքով և Հանրաքվեի մասին նոր օրենքովերաշխավորել ազատ, հանրության համար վստահելի ընտրությունների ևհանրաքվեների կազմակերպումն ու անցկացումը, անմիջականժողովրդավարության սահմանադրական նորմերի գործադրումը:

1.1.3.     Կուսակցությունների մասին նոր օրենքով նպաստել քաղաքական ուժերիմիջև մրցակցության, հանդուրժողականության և համագործակ­ցու­­թյանմթնոլորտի խորացմանը, բազմակուսակցական համակարգի ամրա­պնդմանը ուներքին ժողովրդավարության զարգացմանը, ապահովել կուսակցություններիգործունեության հավասար իրավական հնարավորու­թյուններ:

1.1.4.     Դատական նոր օրենսգրքով և Սահմանադրական դատարանի մասին նորօրենքով ամրապնդել անկախ և անաչառ դատական համակարգիգործունեության իրավական երաշխիքները:

1.1.5.     Ազգային ժողովի Կանոնակարգ նոր օրենքով ապահովել օրենսդիր մարմնիարդյունավետ գործունեությունը՝ երաշխավորելով ընդդիմությանհավասարակշռող-հակակշռող քաղաքական գործառույթը:

1.1.6.     Վերանայել Հայաստանի Հանրապետության վարչատարածքայինբաժանումը և ձևավորել կայուն զարգացում երաշխավորող, պատասխանատու ևարդյունավետ տարածքային կառավարման և  տեղական ինքնակառավարմանհամակարգեր:

1.1.7.     Բարձրացնել պետական կառավարման և տեղական ինքնակառավար­մանմարմինների գործունեության, հանրային ֆինանսների օգտագործմանարդյունավետությունը, հաշվետվողականությունը և պատասխանատվությանմակարդակը:

1.1.8.     Ապահովել հանրային իշխանության՝ իրավունքով սահմանափակվածլինելու սահմանադրական սկզբունքի լիարժեք գործադրումն ու գործառույթ-ինստիտուտ-լիազորություն-պատասխանատվություն շղթայի անխափանգործունեությունը:

1.1.9.     Գործադրել շահերի բախման հնարավոր դեպքերը բացահայտելու ուկանխելու, անօրինական գործունեության համար անխուսափելիորենպատասխանատվության ենթարկելու, բիզնեսն ու հանրային իշխանությունըտարանջատելու ամբողջական համակարգ:

1.1.10. Քաղաքացիական հասարակության և ընդդիմության գործունմասնակցությամբ ձևավորել կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետհամակարգ: Օրենքով վերանայել բարձրագույն պաշտոնատար անձանց էթիկայիհանձնա­ժողովի գործառույթները, լիազորությունները ևպատասխանատվությունը:

1.1.11. Վարել արհեստավարժության և հանրային վստահության չափանիշներինհամապատասխանող կադրային քաղաքականություն՝ շարունակաբար լայնորեններգրավելով երիտասարդներին պետության կառավարման գործում:

1.1.12. Շարունակել կատարելագործել վարչական մարմինների գործունեու­թյունը,այդ թվում` սահմանված պարտադիր վճարներն ու տուգանքները  գանձելումեխանիզմներին վերաբերող կառուցակարգերն ու ընթացակարգե­րը՝անհրաժեշտության դեպքում հավելյալ օրենսդրական կարգավորումների,հատկապես օրենքների միասնական և հետևողական կիրառման միջոցովգործնականում ապահովելով վարչարարության համաչափության, պատշաճվարչարարության, այդ թվում՝ լսված լինելու սահմանադրական իրավունքները՝հիմնական իրավունքների սահմանա­փակ­մանը վերաբերող սահմանադրականպահանջների, ներառյալ՝ հիմնական իրավունքների և ազատություններիէության անխախտե­լիու­թյան և որոշակիության սկզբունքի համատեքստում:

1.2.   Սոցիալ-տնտեսական բնագավառում`

1.2.1.     Տնտեսական քաղաքականության հիմքում դնել սոցիալական շուկա­յական կողմնորոշումը: Կառուցվածքային բարեփոխումների միջոցով շարունակելտարա­զա­նել և բարձրացնել Հայաստանի տնտեսության մրցունակության աստիճանը:

1.2.2.     Համատեղ ջանքեր ներդնել 2015 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 86-րդ հոդվածով նախատեսված` պետության հիմնական նպատակների արդյունավետ իրականացման ուղղությամբ:

1.2.3.     Բարձրացնել պետական սեփականության կառավարման և հանրային բարիքների տրամադրման որակն ու արդյունավետությունը, սեփակա­նության իրավունքի և ներդրումների պաշտպանության մակարդակը:

1.2.4.     Գործադրել ակտիվ հակամենաշնորհային քաղաքականություն և գործնականում երաշխավորել ազատ ձեռներեցությունը, տնտեսական գործունեությունն ու մրցակցությունը:

1.2.5.     Խթանել խնայողությունների ձևավորումը, ներդրումների ներգրավումը, աշխա­տա­տեղերի ստեղծումը, իրագործել տարածքների համաչափ ու կա­յուն զարգացման ծրագրեր, վերանայել հարկային քաղաքականությունը:

1.2.6.     Մեծացնել տնտեսության դրամայնացման աստիճանը, գյուղատնտեսուգյունում, փոքր ու միջին բիզնեսում համակարգային լուծումների միջոցով նվազեցնել թանկ և արտարժույթով արտահայտված վարկերից կախվածությունը, սոցիալական գյուղատնտեսությունից անցում կատարել արդյունաբերական գյուղատնտեսության:

1.2.7.     Աշխատանքային պայմանների բարելավման, սոցիալական ապահո­վության և առողջության պահպանման ոլորտների քաղաքականության հիմքում դնելանձի արժանապատիվ գոյությունը, աղքատության նվազեցումը, կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը, պետական պարտադիր և կամավոր ապահովագրական համակարգերի զուգահեռ գործունեությունը:

1.2.8.     Շարունակաբար բարձրացնել կրթական համակարգի որակը, բարձրագույն ուսումնական հաստատությունների ինքնակառավարման, ակադեմիական և հետազոտական ազատությունների աստիճանը, զարգացնել հիմնարար և կիրառական գիտությունները, ուժեղացնել աշխատաշուկայի և կրթական համակարգի միջև կապը, որակյալ կրթական ծառայությունների մատուցումը վերածել տարածաշրջանում Հայաստանի տնտեսության մրցակցային առավելության:

1.2.9.     Գործնական քայլերով նպաստել պետության կենսագործունեության բոլոր բնագավառներում կանանց դերակատարման բարձրացմանը, կանանց և տղամարդկանց միջև փաստացի հավասարության խթանմանը:

1.2.10. Շարունակել հետամուտ լինել ազգային մշակութային ժառանգության պահպանմանն ու միջազգայնացմանը, արվեստների զարգացմանը:

  1. Ակտիվժողովրդագրականքաղաքականության, բազմակենտրոնևհամաչափզարգացմանծրագրերիիրականացմամբնպաստելազգաբնակչությանթվաքանանակիաճին:
  2. ԶարգացնելևամրապնդելՀայաստանիՀանրապետությանևԼեռնայինՂՀանվտանգությանհամակարգերը:
  3. ՇարունակելքայլերձեռնարկելՀայաստանիմիջազգայինհեղինակությանբարձրացման, հայոցպետակա­նությանամրապնդման, հայապահպանմանևհայրենադարձությանկազմակերպմանգործումհայկականՍփյուռքիդերիումասնակցությանխորացմանուղղությամբ:

III. Քաղաքական համագործակցության կազմակերպման կարգը

  1. Քաղաքական համագործակցության գործադաշտը ներառում է պետության կյանքիներքին և արտաքին բոլոր ոլորտները:
  2. Քաղաքական համագործակցության կողմերն առաջնորդվում են փոխադարձ հարգանքի, փոխըմբռնման, հանդուրժողականության, տարաձայնությունները բանակցությունների և քննարկումների միջոցով լուծելու մոտեցումներով` հանրային իշխանության մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեության ամբողջական պատասխանատվության գիտակցմամբ:
  3. Քաղաքական համագործակցության կողմերը պարտավորվում են՝

3.1.   Համագործակցության ուղղություններին համապատասխան իրականացնել հայեցակարգային և ռազմավարական նշանակության նախագծերի քննարկում՝միասնական դիրքորոշում ձևավորելու նպատակով:

3.2.   Համատեղ ջանքեր գործադրել պետական կառավարման արդյունավետության բարձրացման և նրա նկատմամբ հանրային վստահության ամրապնդման ուղղությամբ, այդ թվում` կառավարության կառուցվածքին, գործունեության կարգին և կադրային քաղաքականությանը վերաբերող որոշումներ կայացնելիս:

3.3.   Համագործակցության կողմերից մեկի առաջարկությամբ` քննարկման առարկա դարձնել Ազգային ժողովի և Կառավարության գործունեությանը վերաբերող ցանկացած հարց:

3.4.   Ապահովել համագործակցության շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումը իշխանության տարբերմակարդակներում և օղակներում:

  1. Քաղաքական համագործակցության աշխատանքների արդյունավետության,կանոնավոր միջկուսակցական շփումների ապահովման և տեսակետների համադրման նպատակով ձևավորվում է համագործակցության խորհուրդ: Խորհրդի գործունեությունը իրականացվում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են կանոնավոր պարբերականությամբ:
  2. Համագործակցության կողմերի տարաձայնությունները լուծվում են խորհրդատվությունների միջոցով: Խորհրդատվությունների արդյունքների վերաբերյալ կողմերի տեսակետները կարող են հրապարակվել և մեկնաբանվել կողմերի փոխհամաձայնությամբ: Անհաղթահարելի տարաձայնությունների առա­ջաց­ման դեպքում կուսակցություններից յուրաքանչյուրը, մյուս կողմին գրավոր տեղեկացնելով, կարող է դադարեցնել քաղաքական համագործակցությունը:

*

*