ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի միջեւ համաձայնագիրը կստորագրվի այսօր

Փաստաթուղթը կոչվում է «Քաղաքական համագործակացության համաձայնագիր»։
rustamyan

Հանրապետական եւ Դաշնակցություն կուսակցությունների համագործակցության վերաբերյալ համաձայնագիրը ստորագրվելու է այսօր երեկոյան։ Փաստաթուղթը կոչվում է «Քաղաքական համագործակացության համաձայնագիր»։

Այս մասին խորհրդարանում ասել է ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը։ Ավելի վաղ Ռուստամյանը հայտարարել էր, որ փաստաթղթում փոխզիջումային տարբերակով տեղ են գտել այն բոլոր հարցերը, որոնք երկու ուժերը հրատապ են համարում եւ պետք է լուծվեն համատեղ ջանքերով:

«Համաձայնագրում հիմնական սկզբունքները հստակեցված են, իսկ ՀՀԿ-ի հետ համագործակցությունը ձեւավորված է գաղափարական եւ  քաղաքական լուրջ հիմքերի վրա»,- ասել էր Արմեն  Ռուստամյանը։

Արդեն ձեռք բերված համաձայնության արդյունքում Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի պաշտոնում կնշանակվի Դավիթ Լոքյանը, եւս 2 ոլորտ կտրվի Դաշնակցությանը՝ խոսքը Կրթության եւ գիտության ու Էկոնոմիկայի նախարարությունների մասին է: Կրթության եւ գիտության նախարարի պաշտոնում Դաշնակցությունն առաջադրել է Լեւոն Մկրտչյանին, իսկ էկոնոմիկայի նախարարի պաշտոնում՝ Արծվիկ Մինասյանին: ՀՅԴ-ին կտրվեն նաեւ Արագածոտնի եւ Շիրակի մարզպետների պաշտոնները:

*

*