ՀԱԿ-ին հիշեցրել են «Հրաշալի քառյակի» մասին

Խորհրդարանում այսօր քաղաքական ուժերն անդրադարձել են նախօրեին ստորագրված ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության թեմային։
zurabyan

Խորհրդարանում այսօր քաղաքական ուժերն անդրադարձել են նախօրեին ստորագրված ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության թեմային։ Ընդդիմությունն այն կրկին գործարք է որակում, ինչին ի պատասխան, ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը պատասխանել է, որ սա ճանապարհային քարտեզ է, գործուն քայլերով։

Նոր համագործակցության նկատմամբ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի թերահավատությանն ի պատասխան, լրագրողները նրան հիշեցրեցին «Քառյակի» շրջանակում Կոնգրեսի, ԲՀԿ-ի եւ Դաշնակցության նախկին օրինակը, որին անգամ իրենց առաջնորդը կոչել էր հրաշալի քառյակ։ Տարիների հեռվից Լեւոն Զուրաբյանն արդեն այլ կերպ է գնահատում եղած միավորումը։
«Մենք նրանց հետ ընտրական դաշինք եւ կոալիցիա չենք կազմել, մենք պարզապես ստորագրել են նույն պահանջների տակ»,- ասաց նա:«Այս համաձայնագիրը ցանկությունների համաձայնագիր չէ, այլ՝ հստակ քայլերի»,- ասաց
ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը։
Նա կարեւոր է համարում նոր համագործակցության մեջ խորհրդի ձեւավորման հնարավորությունը, ինչը հնարավորություն կտա բոլոր հարցերը քննարկել։

*

*