Կասպշիկը՝ չեզոք գոտուց ադրբեջանցի զինծառայողների մարմինների դուրսբերման մասին — Երկիր Մեդիա

Կասպշիկը՝ չեզոք գոտուց ադրբեջանցի զինծառայողների մարմինների դուրսբերման մասին

Հայտարարությամբ հանդես է եկել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկը:
anjey-kaspchik

Արցախա-ադրբեջանական սահմանի չեզոք գոտուց ադրբեջանցի զինծառայողների դիակների դուրսբերման առնչությամբ հայտարարությամբ հանդես է եկել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկը: Այս մասին  տեղեկացրին ԵԱՀԿ մամուլի ծառայությունից:

«Կողմերի խնդրանքով փետրվարի 27-ին` երկուշաբթի, խիտ ականապատ չեզոք գոտուց ադրբեջանցի զինծառայողների մարմինների դուրսբերման հումանիտար գործողություն է իրականացվել` իմ անձնակազմի ամբողջական մոբիլիզացմամբ: Մեր ներկայության նպատակն էր վստահանալ կողմերի կողմից հրադադարի խստագույն պահպանումն անվտանգության երաշխիքների միջոցով, ինչպես նաև երաշխավորել, որպեսզի գործողությունն իրականացվի այնպես, ինչպես նախօրոք պայմանավորվել էին կողմերը:

Կցանկանայի ընդգծել, որ իմ գրասենյակը շարունակական աջակցություն է ստացել տեղական հրամանատարների, ինչպես նաև ռազմական ղեկավարության այլ ներկայացուցիչների կողմից: Նրանց աջակցությամբ, ինչպես նաև Կարմիր Խաչի Միջազգային Կազմակերպության ներկայությամբ, գործողությունը հաջողությամբ իրականացվել է ցերեկը»,- ասված է հայտարարության մեջ:

*

*