«Խնդիր դրված չէ, որ կառավարման մեջ ներգրվված լինեն միայն կուսակցական կադրեր». Նիկոլ Փաշինյան

«Ես ուշադիր հետևում եմ մեր հասցեին հնչող բոլոր քննադատություններին...»
nikol-pashinyan-asulis-20072018ccc (1)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուշադիր հետևում է իր և կառավարության հասցեին հնչող քննադատություններին: Այս մասին նա ասել է լրագրողների հետ զրույցում:

«Ես ուշադիր հետևում եմ մեր հասցեին հնչող բոլոր քննադատություններին, դրանք ի գիտություն եմ ընդունում: Կարևոր եմ համարում դրանք, բայց ուզում եմ մի բան ասել. բացառվում է, որ որևէ մեկը ինձ, կառավարությանն ավելի կոշտ քննադատության ենթարկի, քան ես ինքս դա կարող եմ անել»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Խոսելով կադրային քաղաքականության մասին՝ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ բացարձակ խնդիր դրված չէ, որ կառավարման մեջ ներգրվված լինեն միայն կուսակցական կադրերը:

«Ընդհակառակը, արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո, խորհրդարանական ուժերի բաշխվածությունը հաշվի առնելով՝ ընդհանուր առմամբ կուսակցական սկզբունքը առաջանային չի լինելու»,-հավելեց վարչապետը:

*

*