Եվրոպական Խորհրդարանի անդամները դատապարտել են Սումգաիթյան ջարդերը

Մեկ րոպե լռությամբ հարգել անմեղ զոհերի հիշատակը
evrakhorhrdaran (1)

Եվրոպական Խորհրդարանում տեղի է ունեցել Ղարաբաղյան շարժման 30-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումների շարք, որին մասնակցել են Եվրոպական Խորհրդարանի անդամներ, դիվանագետներ, Եվրոպական հասարակական կազմակերպությունների և հայ համայնքային կառույցների ներկայացուցիչներ, միջազգային փորձագետներ, լրագրողներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միջոցառումների շրջանակներում Եվրոպական Խորհրդարանի անդամները հանդես են եկել Սումգայիթի հայկական ջարդերը դատապարտող հայտարարությամբ և բազմաթիվ ներկաների հետ միասին մեկ րոպե լռությամբ հարգել սումգայիթյան անմեղ զոհերի հիշատակը:

Ծավալվել են քննարկումներ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման, Արցախի ինքնորոշման իրավական և քաղաքական հիմքերի, ԵՄ-ի դերի ու նշանակության մասին:

*

*