«Եթե մեկն ավելի լավ համաձայնագիր կարող է ստորագրել, թող գնա, մշակի եւ ստորագրի»

Անդրադառնալով ընդդիմադիրների այն տեսակետներին, թե ստորագրված փաստաթուղթը հերթական համագործակցության պայմանագրերից է...
aghvan

Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի կարծիքով, նախագահական նստավայրում երեկ ՀՀԿ-ի հետ ստորագրված քաղաքական համագործակցության փաստաթղթում հստակ ուղղություններ կան։

«Ուշադիր ընթերցման դեպքում դուք կտեսնեք այնտեղ բազմաթիվ անելիքներ, կոնկրետ կետեր, որոնք վերաբերում են ե՛ւ հասարակական-քաղաքական ոլորտին, ե՛ւ տնտեսական ոլորտին: Վստահ եմ, որ առաջիկայում ականատես կլինեք այդ ուղղությամբ անելիքներին։ Ամենակարևոր կետերից մեկն այն էր, որ ցանկացած ռազմավարական խնդիր պետք է կողմերի միջեւ քննարկման փուլ անցնի, համաձայնեցվի»,- ասաց Աղվան Վարդանյանը:
Անդրադառնալով ընդդիմադիրների այն տեսակետներին, թե ստորագրված փաստաթուղթը հերթական համագործակցության պայմանագրերից է, ՀՅԴ պատգամավորը նախ նշեց, որ իրենք համաձայնագիրը չեն ստորագրել ընդդիմության համար:
«Սա մեր աշխատանքային, ճանապարհային քարտեզն է։ Եթե որեւէ մեկն ավելի լավ համաձայնագիր կարող է ստորագրել, թող գնա, մշակի եւ ստորագրի: Մենք այն իրագործելու ենք՝ անկախ նրանից, թե կողքից ի՞նչ են ասում: Համաձայնագիրը մոտ մեկ ամսվա աշխատանք է, ընդգրկում է մեր կյանքի բոլոր ոլորտները»,- նշեց Աղվան Վարդանյանը:

*

*