Այսօր Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար կընտրեն

Օրն ու ամբողջ գագաթաժողովը կամփոփվի եզրափակիչ մամուլի ասուլիսով:
frankofonia-gagatajoxov-hamerg

Երևանում մեկնարկած Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթաժողովը վերսկսեց իր աշխատանքները: Հոկտեմբերի 11-ին մեկնարկած գագաթաժողովը կավարտվի այսօր` փակման նստաշրջանով:

Գագաթաժողովի հոկտեմբերի 12-ի օրակարգով նախատեսված է Ֆրանկոֆոնիայի Գլխավոր քարտուղարի զեկույցը:

Այսօր մասնակիցների կողմից կսահմանվի Ֆրանկոֆոնիայի հաջորդ գագաթաժողովի վայրն ու ամսաթիվը: Տեղի կունենա նաև Ֆրանկոֆոնիայի Գլխավոր քարտուղարի ընտրությունը: Այս պաշտոնի թեկնածուներն են կազմակերպության գործող գլխավոր քարտուղար Միկայել Ժանը և Ռուանդայի արտաքին գործերի նախարար Լուիզ Մուշիկիվաբոն:

Օրն ու ամբողջ գագաթաժողովը կամփոփվի եզրափակիչ մամուլի ասուլիսով:

*

*