ԱԺ-ում փոխնախագահներ են ընտրում

Քվեարկությունն ընթանում է փակ գաղտնի ընթացակարգով:
babloyan-aj
ԱԺ նախագահ Արա Բաբլոյան

Խորհրդարանում մեկնարկել է Ազգային ժողովի նախագահի տեղակալների ընտրության քվեարկությունը: Քվեարկությունը մեկնարկել է ժամը 10:00-ին եւ կշարունակվի մինչեւ ժամը 10:40-ը:

Ազգային ժողովի փոխնախագահների պաշտոնում Հայաստանի Հանրապետական կուսակցությունն առաջադրել է Էդուարդ Շարմազանովի եւ Արփինե Հովհաննիսյանի թեկնածությունը: «Ծառուկյան» դաշինքն Ազգային ժողովի նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրել է Միքայել Մելքումյանի թեկնածությունը;

ԱԺ փոխնախագահների ընտրության քվեարկությունն ընթանում է փակ գաղտնի ընթացակարգով:

 

*

*