Ազգային ժողովը նոր փոխնախագահներ ունի

Նախորդ խորհրդարանում ԱԺ փոխնախագահները երկուսն էին։
aj-noryntir

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր Ազգային ժողովում ժ. 10-ին սկսվել էին խորհրդարանի փոխնախագահների ընտրությունները։

Քիչ առաջ հրապարակված արդյունքների համաձայն՝ Ազգային ժողովի փոխնախագահներ են ընտրվել Էդուարդ Շարմազանովը (84 ձայն, ՀՀԿ),  Արփինե Հովհաննիսյանը (73 ձայն, ՀՀԿ) եւ Միքայել Մելքումյանը (65 ձայն, «Ծառուկյան» դաշինք)։

Հիշեցնենք, որ նախորդ խորհրդարանում ԱԺ փոխնախագահները երկուսն էին՝ Հերմինե Նաղդալյանը եւ Էդուարդ Շարմազանովը։

 

 

*

*